211652_close_icon
views-count13374 դիտում article-date 22:59 29-05-2017

Ազատամարտիկների դաշտը պետք է մաքրել, «ասֆալտի, պալատի ազատամարտիկները» հաց են խլում. Սեյրան Չիլինգարյան. Tert.am

Ազատամարտիկների դաշտը պետք է մաքրել, սահմանազատել ասֆալտի, պալատի, թալանող, իրական ազատամարտիկի հացը խլող ազատամարտիկներին իրական ազատամարտիկներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ «Ֆիդայի» ՀԿ նախագահ, ազատամարտիկ, «Տավուշի արծիվ» անունով հայտնի Սեյրան Չիլինգարյանը: «Ֆիդայիններ անվամբ մտնելով հասարակական դաշտ՝ պետք է բարձր պահենք ժամանակին հակառակորդին ահուսարսափի մեջ պահող ֆիդայինի անունն ու արժանապատվությունը: Պետք դիմենք Պաշտպանության նախարարությանը, որպեսզի օրենքում հստակեցնենք՝ ինչ է ազատամարտիկ ասվածը, ով է ազատամարտիկը և ում պետք է արտոնություններ, մեդալներ տալ։ Ես էլ բազմաթիվ մեդալներ ունեմ, տեսնում ես մարդկանց, որ մեծ հաշվով պատերազմին չեն էլ մասնակցել, բայց մինչև ոտքերը մեդալներ են կրում՝ արժեզրկելով դրանք»,-մանրամասնեց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/29/freedom-fighter/2386879]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր