211652_close_icon
views-count4460 դիտում article-date 10:07 17-11-2016

Երբ պայմանները վերջնական պարզվեն, այն ժամանակ կհասկանանք՝ մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում. Ալիկ Զաքարյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսպես կոչված տեսախցիկների և «կարմիր գծերի» բիզնեսի պետականացման գործընթացը, կարելի է ասել, պաշտոնապես սկսվել է երեկ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել «կարմիր գծերի» բիզնեսի սեփականատեր «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ տարվող բանակցությունների վերաբերյալ, իսկ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել արագաչափերը և տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ։ Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական և ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից։ Հիմա, երբ եկել է արդեն շահույթ ստանալու պահը, հանկարծ սեփականատերերը կամավոր սկզբունքներով հանձնում են այն ուրիշի։ Թե ինչ սխեմաներով այն կանցնի պետությանը, առայժմ ամբողջությամբ չի բացահայտվում։ Վահե Նիկոյանը հայտարարել է, թե «Փարքինգ սիթի սերվիսի» բաժնետոմսերը անցնելու են Երևանի քաղաքապետարանին այն պայմանով, որ ընկերության ակտիվները առնվազն պակաս չլինեն պարտավորություններից։ Իսկ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը «ArmTimes.am» կայքի թղթակցի հետ զրույցում ընդհանրապես հրաժարվել է մանրամասներ բացահայտել իր ընկերության սեփականատիրոջ փոփոխության սխեմաների վերաբերյալ։ «Դուք ուզում եք, որ ես ձեզ ասեմ, որ բիզնեսը խլո՞ւմ են։ Ոչ ոք դեռ ոչինչ չի խլում, պայմանները դեռ վերջնական պարզ չեն. երբ որ վերջնական պարզ կլինեն, այն ժամանակ կհասկանանք մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում։ Դեռ ոչինչ պարզ չի»,– թղթակցի հարցերին ի պատասխան ասել է նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր