Ֆրանսիայում պղծել են Շառլ դը Գոլի շիրիմը
Ֆրանսիայի նախկին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի շիրիմը պղծել են: Կիրակի՝ մայիսի 28-ին, անհայտ անձը Կոլոմբե լե դեզ Էգլիզ քաղաքի գերեզմանատանը շրջել է դը Գոլի շիրիմի մարմարե խաչը: Այդ մասին հայտնում է DW-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նացիստական օկուպացիայի դիմադրության հիշատակի օրը:
Ոստիկանության տեղեկություններով՝ իրավախախտին նկարահանել է տեսահսկման սարքը: Նշվում է, որ անհայտ անձը բարձրացել է տապանաքարի վրա և շրջել 1,5 մետրանոց խաչը: Նա նաև թքել է դը Գոլի շիրիմի վրա: Ըստ քաղաքապետի՝ տղամարդը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, քանի որ հոգեկան հիվանդի տպավորություն է թողել: Ոստիկանությունը զբաղված է նրա որոնումներով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է շիրիմի անհապաղ վերականգնման մասին: