18667 դիտում
09:19 14-11-2022
Կոթիում՝ մենակ. Վանոյի շիրիմը բլրի լանջին․ Mediamax.am
Վերջին 20 տարում Կոթի գյուղում ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին խոսակցությունները Վանո Սիրադեղյանի, նրա գտնվելու վայրի մասին: Երբեմն էլ լուրեր էին պտտվում, թե Վանոն մահացել է կամ էլ ծպտված գյուղ է եկել։ Հետո լուրերը մարում էին, ու կոթեցիները մոռանում էին իրենց նշանավոր համագյուղացուն, որի շնորհիվ շատերն իմացան Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի մասին: Գրում է Mediamax.am-ը։
- Հեռվում տեսնո՞ւմ եք տունը, որ տանիքից ծուխ ա դուրս գալիս։ Էդ ա: Մենակ չզարմանաք, տուն չի, դղյակ ա,- Վանոյի հայրական տան տեղն է բացատրում գյուղացիներից մեկը:
«Դղյակը» հին, անխնամ, վաղուց չնորոգված մեկհարկանի տունն է, որտեղ Վանոյի մեծ եղբայրը՝ Սերյոժա Սիրադեղյանն է ապրում:
- Ո՞նց կլինի մարդը, որի ախպերը մահացել ա: Թումանյանի ասած՝ ապրում ենք՝ ամեն մեռնողի երանի տալով:
86-ամյա Սերյոժա պապը Երեւան՝ հոգեհանգիստ չէր գնացել, վատառողջ էր: Մեկ օր անց եղբայրները հանդիպելու են գյուղում, երկար բաժանումից հետո։ Հիշում է, հուզվում, հետո.
- Էրեխեք, մենակ մի բան եմ խնդրում: Եթե իմ հալալ ձեռով սարքած մի պատառ բան պիտի ուտեք, ես ձեզ հետ զրուց կանեմ: Եթե չէ, վեր կացեք, սուս-փուս գնացեք:
Տարիքի համար անսովոր արագությամբ ու շարժունությամբ Սերյոժա Սիրադեղյանը սեղան է գցում: Անհավանական, իրար չկպչող իրողություններ են. Երեւանում Վանոյի հոգեհանգիստն է, իսկ Կոթիում՝ նրա հայրական տանը, եղբոր պատրաստած հացն ենք ուտում:
-10 տարեկան էի, գյուղում ջրաղաց ունեինք, ինձ ասացին՝ գնա ջրաղացը, մի քիչ ցորեն կա աղալու: Գնացի, եկա, տեսա զույգ բարուրը մորս կողքին դրած ա՝ Վանիկն ու Անիկն էին:
9 երեխաներից ավագը՝ Սերյոժա Սիրադեղյանն է ծնողների հետ կիսել ընտանիքի հոգսը: Ասում է՝ Վանոյի համալսարան ընդունվելու հարցում էլ մեծ ներդրում է ունեցել։
- Ասեցի՝ իրավաբանական տուր, ասեց՝ ես մարդ չեմ դատի: Ասեցի ժուռնալիստի, գրիչի դատածն ավելի վատ ա, դու գիտես:
Ափսոսանքով է խոսում եղբոր՝ քաղաքականություն մտնելու մասին.
- Իմ ախպերն անկեղծ, զուլալ, հալալ, ընկերասեր մարդ էր: Ես չէի պատկերացնում, որ ընկերներն իրան կծախեն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1304 դիտում
19:16 23-05-2019
Տեղի կունենա հանդիպում լրագրող, արձակագիր, «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ Վասակ Դարբինյանի հետ
8668 դիտում
20:47 28-05-2017
Ֆրանսիայում պղծել են Շառլ դը Գոլի շիրիմը
Այս բաժնից
718 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
940 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
718 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու