211652_close_icon
views-count24919 դիտում article-date 18:04 28-05-2017

Երևանի N զորամասում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայսի 28-ին, Երևանի N զորամասում, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 99-ամյակին և 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշատախտակի բացմանը: Միջոցառմանը ներկա էին զորամասի սպաներ, զինծառայողներ, երկրապահ կամավորական միության անդամներ, ազատամարտիկներ, արցախյան պատերազմի վետերաններ, 2016թ. ապրիլին զոհված զինծառայողների ծնողներ: «Արծիվները չեն մեռնում» խորագիրը կրող հուշատախտակի բացման մտահղացումը 1-ին գումարտակի ԱՀՏԱԳՏ մայոր Խաչատրյանինն էր. որը, Խորհրդակցելով 1-ին գումարտակի հրամանատար փ/ գնդապետ Ա. Մովսեսյանի, զորամասի ԱՀՏԱԳՏ փ/գնդապետ Ս. Ավթանդիլյանի հետ և ստանալով զորամասի հրամանատար գնադապետ Գ. Մովսիսյանի թույլտվությունը, հանձն էր առել բացելու հերոսների հիշատակին նվիրված անկյուն: «Հարգարժան ծնողներ, հյուրեր, պարոնայք սպաներ, 1-ին գումարտակի ԱՀՏԱԳՏ մայոր Խաչատրյանի և մի շարք զինվորների ակտիվ մասնակցությամբ մի փոքրիկ հուշատախտակ ենք բացել` որպես հարգանքի տուրք և խոնարհում՝ քառօրյա հերոսամարտում զոհված զինվորների, սպաների հիշատակին: Ամեն անգամ այս հուշատախտակին նայելով, մենք բոլորս էլ կզգանք նրանց ներկայությունը, բոլորս էլ և՛ կոգևորվենք, և կփառավորվենք, և՛ միշտ պատրաստ կլինենք, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում ինքներս նրանց նման վարվելու, մեր հայրենիքը պահելու` թույլ չտալով որևիցե ոսոխի հանդգնելու երբևիցե ոտք դնել մեր սուրբ հողի վրա»,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գ. Մովսիսյանը` խնդրելով, որ զոհված զինծառայողներից երկուսի մայրերը մոտենան և բացեն հուշատախտակը: Հուշանկյան աշխատանքները, կանաչապատումը, իրականացրել են 1-ին գումարտակի, 1-ին վաշտի ավագ Ն. Իսախանյանը, զինծառայողներ՝ Վահագն Հովակիմյանը և Նանսեն Կակոյանը: Հ. Մարգարյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր