211652_close_icon
views-count12178 դիտում article-date 23:34 26-05-2021

Երևանի N զորամասում տեղի ունեցավ «Փառք մեր բանակին, մեռնեմ ձեր կյանքին» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի N զորամասում  Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնին ընդառաջ՝ «Ռ.Բ.Հ.Կ.Ի. ֆիդայիններ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ  «Փառք մեր բանակին, մեռնեմ ձեր կյանքին» խորագրով միջոցառում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը,  միջոցառմանը ներկա էին նշված  զորամասի զինվորներ, սպաներ, ռազմական հոգեբան Քրիստինե Պետրոսյանը, լուսանկարիչ Եկատերինա Վասիլյանը, հրամանատարական կազմը՝ Ա. Պողոսյանը, Ա. Հակոբյանը...

 «Ֆիդայիններ» կազմակերպության նախագահ Ս. Չիլինգարյանը իր ողջույնի խոսքը հղեց հայոց սապներին, զինվորներին և պարգևատրեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ովքեր  հայրենիքի պաշտպանության համար արժանացան նաև  պատվոգրերի և շքանշանների:  «Սերոբ Աղբյուր» շքանշանով պարգևատրվեց նաև SHAMSHYAN.com-ի լրագրող, Արցախյան 44-օրյա  պատերազմի մասնակից Հարություն Համբարյանը:

Միջոցառման օրը ռազմական հոգեբան Ք. Պետրոսյանի ծննդյան օրն էր նաև,  ով  իր ծննդյան տարեդարձը նշեց զինվորների հետ և իր ելույթում նույնպես բարեմաղթանքներ հղեց վերջիններիս:

Լուսանկարները՝  Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+

Նմանատիպ նյութեր