3294 դիտում
22:25 03-10-2016
Նիդերլանդների Հաագա քաղաքի արվարձանում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին
Սեպտեմբերի 28-ին Նիդերլանդների Հաագա քաղաքի արվարձան Ռայսվայկում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Միջոցառմանը համերգով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը` խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տոնական միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց հայ ժողովրդի համար անկախության դարավոր երազանքի իրականացման ու դրա ճանապարհին հառնած դժվարությունների` միասնաբար, սփյուռքի հետ ձեռք-ձեռքի տված հաղթահարելու կարևորության, անկախության սերնդի կողմից ազատ ու անկախ, բարգավաճ ու յուրաքանչյուր բնակչի համար երազանքների իրականացման հնարավորություններ ընձեռող երկիր ստեղծելու հրամայականի ու հայ ժողովրդի կողմից` իր արարելու, ստեղծագործելու և կերտելու տաղանդի միջոցով դրան հասնելու վճռականության մասին:
Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Նիդերլանդներում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ հոգեշնորհ Հայր Արեն վարդապետ Շահինյանը:
Սեպտեմբերի 30-ին «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ Մաստրիխտ քաղաքում: Միջոցառմանը ներկա էին Մաստրիխտի քաղաքային իշխանությունների, ավագանու և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Համերգները կազմակերպվել էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և Մաստրիխտի «Անի» հայ համայնքի հետ համագործակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2488 դիտում
18:05 26-09-2016
Լիբանանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
949 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի