ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած 74-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները շարունակում են հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտ այն վարորդներին, ովքեր չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, մտածում են, թե կմնան անպատիժ, մինչդեռ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ Երևանի գնդի պարեկները շարունակում են շփումը քաղաքացիների հետ, ինչի շնորհիվ էլ քաղաքացիների մոտ Երևանի պարեկները վստահություն են ձեռք բերում և շատ հաճախ հենց քաղաքացիներից են տեղեկություններ ստանում օրինախախտ վարորդների մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հերթական օրինախախտ վարորդին են հայտնաբերել, ով հոկտեմբերի 17-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի դիմաց, կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել, ապա չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել։
Օրինախախտ վարորդը, ով 74-ամյա Վ․ Լ.-ն է, ենթարկվում է վարչական պատասխանատվության, ով Գարեգին Նժդեհի փողոցում «հատել է հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարեկները իրենց ձեռքի տակ ունեն խախտումն արձանագրող տեսանյութը։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։