211652_close_icon
views-count68959 դիտում article-date 10:41 28-05-2017

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 2-ամյա երեխան մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 27-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ, 2-ամյա Նատալի Զոհրաբյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/25/1067945/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 41 փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ալբերտ Ասիրյանը իր վարած BMW մակնիշի 87 MN 007 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղից դեպի Բարձրաշեն գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Ասիրյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ, 31-ամյա Մերի Կարապետյանը, Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչներ, 23-ամյա Նաիրա Կարապետյանը, 19-ամյա Նարինե Կարապետյանը, 2-ամյա Նատալի Զոհրաբյանը և 8-ամյա Մարիետա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր