65922 դիտում
16:23 04-07-2018
Տավուշի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 53-ամյա կինը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Բերդավանի բնակիչ, 53-ամյա Կարինե Աբազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/29/1099662/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00–ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 UF 325 համարանիշի և BMW մակնիշի 83 FF 833 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիեյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ մի քանիսին էլ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
68956 դիտում
10:41 28-05-2017
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 2-ամյա երեխան մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
20914 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է