211652_close_icon

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից և դա հասկանալի է. «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ

views-count970 դիտում article-date 16:27 10-12-2025
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«Մամուլում ապատեղեկատվությունն են տարածել «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ, հետո միայն կապվել ինձ հետ։

Ինչպես փոխանցեցի լրագրողին, շարժումը դինամիկ աճ է գրանցում, մեր հրապարակած վերջին տվյալներով, շարժմանը միացած կամավորականների թիվը հատել է 12 հազարը ու այս միտումը շարունակվում է։

Տեսականորեն, այս ծավալի տեղեկատվության մշակման ընթացքում բացառված չէ տեխնիկական վրիպակը, բայց ճանաչելով այս իշխանությունների և նրանց սպասարկող հարթակների գործելաոճը, ամենևին չեմ բացառում հատուկ բեմադրված սցենարը` իբրև թե դժգոհ քաղաքացու մասնակցությամբ։

Ի դեպ, Տաշիր բարեգործական հիմնադրամի գեղեցիկ նախապաձեռնությամբ մտահոգ խմբագրությանը ևս հրավիրել ենք Տաշիր Արենա` դիտելու Հայաստանում նախադեպը չունեցող գունեղ շոուն»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր