211652_close_icon
views-count2512 դիտում article-date 13:41 27-05-2017

Մահացել է Զբիգնև Բժեզինսկին

90 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջեյմս Քարթերի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը։ Բժեզինսկու դուստրը հայտնել է, որ իր հայրը մահացել է մայիսի 26-ին, Վիրջինիա նահանգի Ֆոլլս-Չերչի Inova Fairfax Hospital-ում։ Նա ծնվել էր 19828 թվականին, լեհ դիվանագետների ընտանիքում։ 1950-ականներին ստացել էր ամերիկյան քաղաքացիություն, որտեղ էլ սկսել էր իր ակադեմիական կարիերան։ Զբաղվել էր ոսցիոլոգիայի, քաղաքագիտության և փիլիսոփայության ոլորտների ուսումնասիրմամբ, հատուկ ուշադրություն էր դարձնում ԽՍՀՄ ու սոցիալիստական այլ երկրների երկրների ուսումնասիրությանը և «սոցիալիստական տարածմանը»։ 1977-1981 թվականներին եղել է նախագահ Քարթերի անվտանգության հարցերով խորհրդականը։ Ակտիվորեն հանդես էր գալիս ի աջակցություն աֆղան մոջահեդների, ովքեր պայքար էին մղում սովետական ռեժիմի դեմ։

Նմանատիպ նյութեր