211652_close_icon
views-count2092 դիտում article-date 14:59 27-05-2017

Հայտնի է դարձել, թե մահվանից առաջ Բժեզինսկին ինչ գրքի վրա էր աշխատում

Հայտնի քաղաքագետ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջեյմս Քարթերի անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, ով նախօրեին իր մահականացուն է կնքել ամերիկյան Վիրջինիա նահանգի բժշկական կլինիկաներից մեկում, վերջին ամիսներին գրում էր գիրք՝ Ասիայի երկրների կայսերական ավանդույթների, ինչպես նաև եվրասիական պետությունների ժամանակակից արտաքին քաղաքականության մասին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին նշված է Ռազմակավարական ու միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տարածած հայտարարության մեջ։ Բժեզինսկին 1981 թվականից աշխատում էր նշված կենտրոնում և հանդիսանում էր այդ վերլուծական ինստիտուտի խորհրդատվական խորհրդի նախագահն ու վարչության անդամը։

Նմանատիպ նյութեր