Զբիգնև Բոնեկ. Բալոտելին 15 կգ ավել քաշ ունի. նա անօգուտ է
Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը քննադատել է Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին՝ Ազգերի լիգայում Լեհաստանի հետ խաղից (1:1) հետո:
«Ես դաշտ բաց չէի թողնի մի խաղացողի, որը 15 կգ ավել քաշ ունի: Խաղից հետո ես զրուցել եմ Արիգո Սակիի հետ, և երկուսս էլ նույն կարծիքի էինք, որ Բալոտելին պատրաստ չէ խաղին:
Ցավում եմ Մարիոյի համար, քանի որ հիշում եմ, թե ինչ հիասքանչ էր նա «Յուվենտուս»-«Ինտեր» խաղում: Բայց սա նրա մեղքն է, քանի որ պրոֆեսիոնալը չի կարող իրեն նման բան թույլ տալ:
Այդ վիճակում նա անօգուտ է: Բարձրակարգ խաղացող լինելու համար միշտ պետք է մարզավիճակը պահել», ասել է Բոնեկը: