211652_close_icon
views-count925 դիտում article-date 15:23 16-05-2015

Զբիգնև Բոնեկ. Պատերազմի դեպքում ՖԻՖԱ-ն պետք է Ռուսաստանի զրկի աշխարհի առաջնության իրավունքից

Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը դեմ է արտահայտվել, որ աշխարհի առաջնությունը անցկացվի Ռուսաստանում: «Երբ 2010թ. ՖԻՖԱ-ն ընտրում էր 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրին, դրա համար կային հիմքեր: Բայց ներկա իրավիճակո՞ւմ, երբ Ուկրաինայի հետ պատերազմ է ընթանում: ՖԻՖԱ-ի և Ռուսաստանի միջև պայմանագրում պետք է լինի կետ, որ պատերազմի դեպքում ՖԻՖԱ-ի գործկոմը իրավունք ունենա Ռուսաստանի զրկել մրցաշարի անցկացման իրավունքից: Մյուս ֆեդերացիաների նախագահները գիտեն իմ դիրքորոշումը: Ես պաշտոնապես ես հարցնում, ՖԻՖԱ-ում անհարմար չե՞ն զգում, որ 2018թ. աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա մի երկրում, որը պատերազմում է Ուկրաինայի հետ: Բայց ո՞ւմ է պետք իմ կարծիքը, եթե այն հաշվի չեն առնում: Ես պետք է տեսք ընդունեմ, թե ոչինչ չի՞ կատարվում»,- նշել է Բոնեկը:

Նմանատիպ նյութեր