G7-ի գագաթնաժողովից առաջ Սիցիլիայում Թրամփի պատվին պաղպաղակ են պատրաստել
                        Սիցիլիայի Տաորմինա քաղաքում, որտեղ կայացել է «Մեծ յոթնյակի» հանդիպումը, սրճարաններից մեկում վաճառքի են հանվել պաղպաղակներ`  Թրամփի պատվին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Պաղպաղակը, որին պատրաստողներն անվանել են The Trump Cup, բաղկացած է եղել երեք գույնի գնդիկներից` սպիտակ, կապույտ և կարմիր: Այս գույները խորհրդանշում են Միացյալ նահանգների դրոշը: 
Պաղպաղակի վերևում բաց նարնջագույն շաքարային մանրաթելերից պատրաստված զարդարանք է եղել, որը հիշեցնում է նախագահի սանրվածքը: Դեսերտում նաև նուշ և ելակ է եղել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

