Փարիզում գագաթնաժողովից առաջ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 289-ի
                        Փարիզում այսօր բացվող ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի դեմ բողոքող ցուցարարներից 289-ը ձերբակալված են, տեղեկացրել է Europe 1-ը:
Տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: Նրա խոսքով՝ ցույցի մասնակիցները չպետք է բողոքի ակցիան հասցնեին մինչև բռնության: 
Նշվում է, որ գագաթնաժողովի դեմ ակցիային՝ Ավստրալիայից մինչև Պարագվայ, մասնակցել է մոտ 570 հազար մարդ:
Գագաթնաժողովը տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը: Նրան մասնակցելու են 147 երկրների ղեկավարներ: Օրակարգում նոր փաստաթղթի ընդունումն է, որը փոխարինելու է Կիոտոյի արձանագրությանը և ուժեղացվելու է մթնոլորտ արտանետումների սահմանափակումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

