Ֆլորենտինո Պերես. Չեմպիոնների լիգայի այս ֆորմատն իրեն սպառել է
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է Չեմպիոնների Լիգայի ներկայիս ձևաչափի փոփոխության մասին:
«Այժմ դժվար է ինչ որ բան փոխել, սակայն հետագայում, վստահ եմ, ամեն ինչ հնարավոր է: Չեմպիոնների լիգան պետք է իսկական եվրամրցաշար դառնա:
Մենք ՈւԵՖԱ-ին խնդրել ենք փոփոխել Չեմպիոնների Լիգայի ձևաչափը, քանի որ ներկայիս ձևաչափն իրեն սպառել է», ասել է Պերեսը: