Ուեյն Ռունի. Ես արդեն որոշում եմ կայացրել
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ գործնականում որոշել է, թե ինչ է անելու մոտ հեռանկարում:
«Անկասկած, ցանկանում եմ խաղալ, խաղադաշտ մտնել: Եթե ավելի երիտասարդ լինեի, ապա այս իրավիճակն ավելի վատ կընդունեի, խիստ կհիասթափվեի: Բայց ես ամեն ինչ հասկանում եմ, հասկանում եմ թիմի պահանջները և հարգում մարզիչները որոշումները:
Սակայն այժմ ես պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի վերաբերյալ: Ես ցանկանում եմ հաճախակի խաղադաշտ մտնել: Ես շատ առաջարկներ ունեմ ինչպես Անգլիայից, այնպես էլ՝ այլ երկրներից: Գործնականում ես արդեն որոշում եմ կայացրել», ասել է Ռունին: