Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է. Ուեյն Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն ռունին գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Դավիդ Դե Խեայի հասցեին:
«Ես համարում եմ, որ Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է: Մարզումների ժամանակ նա հրաշքներ է գործում: Ընթացիկ մրցաշրջանում Դավիդը ապացուցում է, որ թոփ մակարդակի դարպասապահ է»,- ասել է անգլիացի հարձակվողը: