Ուեյն Ռունի. Մոուրինյոն ցանկանում է, որ ես առջևում խաղամ
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին հայտնել է, թե ինչ է իրենից սպասում թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Նոր մարզիչը ցանկանում է, որ ես հնարավորինս մոտ խաղամ մրցակցի դարպասի մոտ: Ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում գոլեր եմ խփել, այնպես որ դա իմ համար ավելի շատ գոլեր խփելու շանս է:
Մոուրինյոն նաև ինձ թույլ է տալիս գնդակի համար ետ իջնել և կապել կիսապաշտպանությունը հարձակման հետ, հենց այդպես էլ ես ցանկանում եմ խաղալ: Սա իմ և «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ հետաքրքիր շրջան է», ասել է Ռունին: