Ուեյն Ռունի. Ինձ արդեն հոգնեցրել են իմ խաղային դիրքի մասին հարցերը
Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին անդրադարձել է դաշտում իր խաղային դիրքի մասին խոսակցություններին:
«Ես չգիտեմ, թե ինձ որտեղ կդնեն Մալթայի հետ խաղում: Դա մարզիչ Սաութհեյթի խնդիրն է: Խաղադաշտում իմ դիրքի մասին հարցերը ինձ արդեն հոգնեցրել են:
Շատ անգամ եմ պատասխանել այդ հարցին, նորից կասեմ. խաղալու եմ այնտեղ, որտեղ մարզիչը որոշի: Ես երբեք չեմ որոշել իմ դիրքը խաղադաշտում, այդ թվում` հավաքականում», ասել է Ռունին:
Աշխարհի առաջնության Անգլիա-Մալթա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին` «Ուեմբլի» մարզադաշտում: