ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ և հանդիպել քոլեջի հայ սպաների հետ
                        Մայիսի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College): 
Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները: 
Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Դեսպան Հովհաննիսյանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ քոլեջի ուսանողների մասնակցությամբ սեմինարին, ինչպես նաև հանդիպում ունեցավ քոլեջի հայ սպաների հետ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

