1323 դիտում
17:53 22-05-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում տարածքները, այգիներն ու պուրակները
Ամեն շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում, նախապես հասցեագրված տարածքներում կազմակերպվում են ներքին շաբաթօրյակներ:
«Սանիթեք» ընկերության ու կոմունալ ծառայությունների ուժերով մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները:
Ըստ անհրաժեշտության, գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայով` ինքնաթափներով ու ջրցաններով: Օրվա վերջում կուտակված աղբը տեղափոխվում է համապատասխան վայրեր: Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:
Նմանատիպ նյութեր
2798 դիտում
17:00 12-04-2017
Մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներն ու բակային տարածքները նախապատրաստվում են ծառատունկին
40392 դիտում
21:30 01-06-2017
Այսօրվանից երևանյան փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները կլուսավորվեն մեկ ժամ ավելի` մինչև գիշերը 01:00-ն
Այս բաժնից
484 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց