Մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներն ու բակային տարածքները նախապատրաստվում են ծառատունկին
Ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին նախօրյակին մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներն ու բակային տարածքները նախապատրաստվում են ծառատունկին, մաքրվում են առանձնացված հատվածները: Նորատունկերով կհամալրվի նաև Նուբարաշեն վարչական շրջանի ամբողջովին բարեկարգված այգին:
Համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին այս տարի ևս կներգրավվեն ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները: Մասնակիցներն ըստ առանձնացված տարածքների կստանան անհրաժեշտ թվով տնկիներ և պարագաներ:
«Սանիթեք» ընկերությունն այդ աշխատանքներում կներգրավի լրացուցիչ ուժեր` գործընթացն ավելի նպատակային դարձնելու համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]