Թուրքմենստանի փոխվարչապետ Բաթիր Էրեշովն ինքնասպանություն է գործել. կախվել է
Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Էրեշովը ինքնասպանություն է գործել: Փոխվարչապետի մահվան պատճառն ինքնասպանությունն է: Ինչպես հաղորդում է [url=http://www.chrono-tm.org/2017/05/vitse-premer-batyir-ereshov-sovershil-samoubiystvo/#prettyphoto/0/]«Տուրքմենստանի քրոնիկա»[/url] կայքը, Էրեշովն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
52-ամյա փոխվարչապետը ինքնասպանություն է գործել մայիսի 3-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն երեկ:
Բաթիր Էրեշովը համակարգում էր արդյունաբերության ոլորտը: Ենթադրվում է, որ նա հայտնվել է Թուրքմենստանում ծավալված հակակոռոպցիոն պայքարի թիրախում, և եղել է կոռոպցիայի հատկանիշներով հարուցված ինչ-որ գործի գործող անձերից մեկը: Նրա որդին ձերբակալվել էր ապրիլի վերջին: