3437 դիտում
17:20 09-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում գիտության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովի հետ
Հունվարի 8-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովի հետ (Purley Agamuradov):
Հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում կայանալիք Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի (Raşit Meredow) հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը համակարծիք էին, որ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցություն է ծավալվել։ Ակտիվ են հայ-թուրքմենական գիտակրթական կապերը, համագործակցություն է հաստատվել Երևանի պետական համալսարանի, Թուրքմենստանի Մահտումկուլի Ֆրագիի անվան պետական համալսարանի և Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի միջև, բազմաթիվ հայազգի քաղաքացիներ կրթություն են ստացել կամ ստանում են ՀՀ բուհերում, հայ և թուրքմեն գիտնականները մասնակցում են տարբեր գիտական և բուհական կոնֆերանսների: Համագործակցության լայն ոլորտ է նաև առողջապահությունը: Այս համատեքստում, կողմերն անդրադարձան նաև սեյսմոլոգիայի և աստղագիտության բնագավառներում հնարավոր համագործակցության ծավալմանը, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի ունեցած փորձառությանը, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպմանն ու տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման հարցերին:
ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորեցին երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ․ կողմերի միջև ստորագրվել է շուրջ 80 համաձայնագիր, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:
Նմանատիպ նյութեր
2173 դիտում
21:52 13-03-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ
1981 դիտում
19:39 22-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Աշխաբադի քաղաքապետ Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
916 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում