Իտալիայի կառավարությունը կհանրայնացնի միջնադարյան ամրոցներն ու մենաստանները
Իտալիայի կառավարությունը մտադիր է հանրայնացնել միջնադարյան ամրոցներն ու մենաստանները: Այդ մասին հայտնում է CNBC-ին:
Ըստ աղբյուրի` դրա համար Իտալիայի իշխանությունները մտադիր են անհատույց տրամադրել 103 պատմական շենքեր, այդ թվում՝ միջնադարյան ամրոցներ, առանձնատներ և մենաստաններ, պայմանով, որ դրանց նոր տերերը դրանք զբոսաշրջային վայր կդարձնեն:
Այդ բոլոր շինությունները տեղակայված են Իտալիայի կենտրոնական ավանդական ութ զբոսաշրջային երթուղիների երկայնքով, ինչպես նաև Սիցիլիայում և Սարդինիայում:
Նախագծի հաջողության դեպքում կառավարությունը երկու տարվա ընթացքում ցանկացողներին ևս շուրջ 200 օբյեկտ կտրամադրի: