2528 դիտում
16:30 10-04-2014
Lույս են ընծայվել Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» և «Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» աշխատությունները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» և «Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» աշխատությունները:
Նշանավոր հայագետ, աստվածաբանության լիցենցիատ, փիլիսոփական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» ուսումնաօժանդակ ձեռնարկը գիտատեսական և եկեղեցաբանական մոտեցումների ներդաշնակ զուգորդությամբ ներկայացնում է Առաքելական շրջանից մինչև 1970-ականներն ընկած ժամանակաշրջանի Հայ Եկեղեցու պատմությունը:
Գիրքը, որը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, իբրև լրացուցիչ ուսումնական ձեռնարկ` հասցեագրվում է ուսանողությանը և Հայ Եկեղեցու պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն հանրությանը:
Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» աշխատությունը, որը լույս է տեսել «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ, նվիրվում է Գևորգյան Հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին:
Մյուս` «Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» աշխատությունը կազմված է ըստ ձեռագիր և տպագիր աղբյուրների: Ծաղկաքաղ այս բնագրում բժշկությունների կամ հրաշքների մեկնությունները տրված են ըստ Ավետարանների հերթագայության, ապա մեկնիչների ժամանակագրական կարգով: Տերունական հրաշքների մեկնության ներկայացվող բնագիրը հնարավորություն է տալիս մեկնողական գրական ավանդույթի մեջ ավելի տեսանելի դարձնել ավանդականն ու փոխանցվողը, յուրաքանչյուր հեղինակի անհատական-ինքնուրույն շերտերի դրսևորումները:
Աշխատությունը, որը կազմել է Նաիրա Թամամյանը` խմբագրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի, նախատեսված է հոգևոր կրթական հաստատությունների, Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների և ընթերցողների լայն շրջանակների համար:
Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Նմանատիպ նյութեր
12767 դիտում
17:30 09-04-2017
Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ծաղկազարդը` Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2897 դիտում
10:05 14-04-2019
Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ծաղկազարդը` Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Այս բաժնից
535 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
859 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
637 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը