53982 դիտում
15:15 20-05-2017
Արտակարգ դեպք Մասիսում. սպառված ջրի դիմաց չվճարող քաղաքացին իր ընկերների հետ հաշվեհարդար է տեսել «Վեոլիա Ջուր» ընկերության կոմերցիոն մասնագետի նկատմամբ. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գանգային շրջանի պատռված վերք և մարմնի տարբեր մասերում սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին Մասիս քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Անդրանիկ Գևորգյանն է։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Մադիս Կայարան գործարանային փողոցի 28/1 հասցեի դիմաց մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծողների մեջ է եղել Մասիսի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Վալերիի Ավալյանը, ով խոշոր չափի պարտք է ունեցել սպառված խմելու ջրի համար և մոտ 10 ամիս է՝ վճարումները չի կատարել ու այսօր, երբ Ա. Գևորգյանը, ով աշխատում է «Վեոլիա Ջուր» ընկերությունում՝ որպես կոմերցիոն մասնագետ, նրան հայտնել է, որ կատարելու է ջրանջատում, Ս. Ավալյանն էլ ոչ տարել, ոչ բերել է ու «բորենու հոգեբանությամբ» ընկերների հետ հաշվեհարդար են տեսել իր աշխատանքը օրինական կատարող Ա. Գևորգյանի նկատմամբ։
Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ ծեծին մասնակցած անձանց ինքնությունը պարզելու համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3597 դիտում
16:09 15-05-2017
«Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը