«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապօրինի ջրագիծ է ապամոնտաժվել. սպառված ջրի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ. «Վեոլիա Ջուր»
Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2. Օրերս այստեղ Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմտրամագծովապօրինիջրագիծ: Ջուրը ստանում էր ՀՀԱրդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:
Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմիցկազմվելէարձանագրություն, որը«Նուբարաշենի» ներկայացուցիչներըհրաժարվելենստորագրել։Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:
Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել էնույն օրը:
[b]
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի բաժին[/b]