211652_close_icon
views-count123622 դիտում article-date 14:36 20-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդներ զենքի սպառնալիքի տակ առևանգել են քաղաքացուն և տարել Նուբարաշենի գերեզմանատուն, որտեղ էլ ծեծի են ենթարկել և պահաջել 1700 ԱՄՆ դոլար փրկագին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անձի առանգում հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 28/1 հասցեից առևանգվել է Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Վիրաբյանը։ Ոստիկանները հսկայական օպերատիվ-հետախուզական և ճիշտ գործողությունների արդյունքում նշված հասցեից անձի առևանգման և ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով Կենտրոնականի ոստիկանություն են բերման ենթարկել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Մկրտչյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շահբազյանին, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Մակարյանին, նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Մակարյանին /Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս եղբայրներ են/, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Խանամանյանին և Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոմիկ Երեմյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Կ. Մակարյանի մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Ա. Վիրաբյանը հայտարարել է, որ նշված անձինք խաբեությամբ և սպառնալիքով իրեն նստեցրել են ավտոմեքենա, որտեղ ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետև զրկել ազատությունից և իրեն տարել Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Նուբարաշեն» գերեզմանատուն, որտեղ էլ զենքի սպառնալիքով մի քանի ժամ իրեն պահել են նշված վայրում՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին և պահանջել են 1700 ԱՄՆ դոլար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկված բոլոր կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ձերբակալվածները պնդում են, որ տուժողը ստում է , իրենք նրան չեն առևանգել, բռնություն չեն կիրառել, այլ նա այդ եղանակով փորձում է ինչ-որ հարցի շուրջ անհամաձայնության պատճառով շանտաժի ենթարկել իրենց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր