Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորների թիվը հասել է 22-ի
Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորների թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Պարզվել է, որ մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 23 հոգու, որից 1-ը մահացել է, մյուսները մարմնական վնասվածքներ են ստացել:
Ոստիկանության տվյալներով՝ վարորդը, ով նախկին զինծառայող է, ձերբակալվել է:
Ըստ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքերի՝ տեղի ունեցածը առնչություն չունի ահաբեկչության հետ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/18/1067391/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ մայիսի 18-ին, Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Միջադեպի հետևանքով կար 1 զոհ, ևս 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեծ արագությամբ էր ընթացել և մխրճվել էր անցորդների խմբի մեջ: