Վանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 50-ի
Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 50-ի, ընդ որում՝ 4 ոստիկան և 4 Իրանի քաղաքացի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/12/95305/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի Վան քաղաքում այսօր առավոտյան հզոր պայթյուն էր որոտացել։
Ըստ տեղեկությունների՝ պայթեցվել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի միջև գտնվող փողոցում կայանված ավտոմեքենան։
Ոստիկանության փոխանցմամբ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել 27 մարդ։