Իրանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ
Իրանի ԱԳ նախարարությունն այսօր հայտնել է ԱՄՆ-ի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այ դմասին հաղորդել է Press TV-ն։
Իրանական պատժամիջոցները պատասխանն են նախօրեին վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներին։
Թեհրանը պատժամիջոցներ է սահմանել 9 ֆիզիկական անձանց ու ընկերությունների դեմ, որոնք մարդու իրավունքների ոլորտում կոպիտ խախտումներ են թույլ տվել անմիջական կամ անուղղակի մասնակցությամբ։
Իրանի ԱԳՆ-ն թարմացված «սև ցուցակը» կհրապարակի համապատասխան մարմինների կողմից հաստավելուց հետո։