Պորոշենկոն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին օրենսդրությանը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին օրենսդրությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ուկրաինական Ռադան ընդունել է օրենքը դեկտեմբերի 24-ին: Նախաձեռնության հեղինակ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատասխան պատժամիջոցները կկիրառվեն 2016 թվականի հունվարի 1-ից:
Պատժամիջոցները վերաբերում են տասնյակ բանկերի, ավելի քան 20 ավիաընկերությունների, հակավիրուսային ծրագրերի խոշորագույն արտադրողների և մի քանի ռազմաարդյունաբերական համալիրների: