Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել. տուժածների մեջ ռուսաստանցիներ կան
Թուրքիայի Դենիզլի նահանգում՝ Մուղլա-Դենիզլի ավտոմայրուղու վրա, միկրոավտոբուս է վթարվել, որում եղել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ։ Այդ մասին գրում է Sabah թերթը։
Dogan գործակալությունն էլ, իր հերթին, հայտնում է 18 տուժածների մասին։
Նշված նահանգը հայտնի է իր զբոսաշրջային ու պատմական վայրերով։