Քուրդ գրոհայինները Թուրքիայում ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուս են պայթեցրել. կա 10 զոհ
Նախիջևանի և Թուրքիայի Իգդիր նահանգի սահմանային անցակետի մոտ՝ Դիլուջու գյուղի մոտակայքում, Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից պայթեցվել է թուրք ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսը:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նախնական տվյալներով՝ մահացել է 10 ոստիկան, իսկ 3-ի վիճակը գնահատվում է ծանր:
Թուրքական ոստիկանության և քրդերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: