Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել. կա զոհ
Թուրքիայի Մուղլա մահանգում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Վթարից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է զբոսաշրջիկներից 50-ամյա մի կին, ևս 14 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն հաստատել է կնոջ մահվան և տուժածների մասին տեղեկությունը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միկրոավտոբուսը շրջվել է Ուլայի վարչական շրջանում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վթարի փաստով: Ձերբակալվել է միկրոավտոբուսի վարորդը: