211652_close_icon
views-count2660 դիտում article-date 12:44 18-05-2017

ԱԺ-ում ձևավորեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով

6-րդ գումարման ԱԺ 1-ին նիստում պատգամավորները ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորեցին։ Ըստ ՀՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագծի՝ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 9 անդամներից, որոնցից 5-ը պետք է լինեն ՀՀԿ-ից, 2-ը՝ «Ծառուկյան« դաշինքից և 1-ական անդամ՝ ՀՅԴ-ից ու «Ելք» դաշինքից։ Նախագծին կողմ քվեարկեց 51, դեմ՝ 8 պատգամավոր։ Այսպիսով, ՀՀԿ-ից հաշվիչ հանձնաժողովում կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռադիկ Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արայիկ Գրիգորյանը և Շիրակ Թորոսյանը, «Ծառուկյան« դաշինքից՝ Շաքե Իսայանը և Արայիկ Աղաբաբյանը, «Ելք»-ից՝ Լենա Նազարյանը և ՀՅԴ-ից՝ Սուրեն Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր