6832 դիտում
17:32 03-10-2017
ԱԺ–ն քննարկել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
Չնայած, «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ հանձնաժողովում, սակայն ըստ կանոնակարգի՝ հարցը ևս մեկ անգամ էլ կարող է քննարկվել նաև լիագումար նիստում:
Հիմնական զեկուցողը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչպես է ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Փաշինյանը վերաբերվում այն տեսակետներին, թե նոյեմբերից առաջ, երբ նախատեսվում է Եվրոպայի հետ համաձայնագիրը վերջապես ստորագրել, չարժե այս թեման բարձրաձայնել:
«Ինքս այդ պաուզայի սկզբունքը պահել եմ 2013 թվականին, երբ նախատեսվում էր Ասոցացման պայմանագրի ստորագրումը, մտածել եմ, որ խորհրդարանում դրա արծարծումը կարող է խնդիր ունենալ, բայց դիվանագետների հետ հանդիպումներում կանխատեսել էի, որ չի ստորագրվի: Նաև քառօրյա պատերազմի առաջ էին ասում, որ չքննարկենք բանակի խնդիրները, որ թուրքը չլսի, չիմանա, բայց պատերազմը ցույց տվեց, որ փաստարկները պետք է լսվեն, հակափաստարկները պետք է քննարկվեն»,- ասաց Փաշինյանը։
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե նման առաջարկը ենթադրո՞ւմ է արդյոք, որ «Ելքի» նախընտրությունն այլ միավորման մեջ մտնելն է, թե՞ ուղղակի ուզում են, որ ՀՀ-ն մեկուսանա:
Փաշինյանն ասաց, որ իրենք համարում են, որ այս նախագծով ընդամենը պաշտպանում են ՀՀ ինքնիշխանությունը, որը հարվածներ է ստացել ԵԱՏՄ անդամակցությունից հետո, և կան բոլոր հիմքերը, որ դրանք շարունակվելու են:
«Շատ կարևոր է աշխարհաքաղաքական հակակշռումներ ունենալ, և այդ առումով կարևորում ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին միանալը, որպես ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանող հակակշիռ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
9039 դիտում
10:42 04-10-2017
ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ-ի առաջարկը. Tert.am. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
880 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1309 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
784 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch