ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ-ի առաջարկը. Tert.am. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովը մերժեց ԱԺ ԵԼՔ խմբակցության՝ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/04/yelq/2501270]Tert.am[/url]-ը։
«ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը չընդունվեց՝ 10 կողմ, 79 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ԵԼՔ խմբակցությունը որպես հիմնավորում նշում է այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/04/yelq/2501270]կայքում[/url]։