11822 դիտում
23:11 17-05-2017
Ինձ համար հետաքրքիր էր իմանալ՝ ո՞վ է բզբզում. Տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության առաջին նիստը
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հենց սկզբից տեղյակ է եղել մանդատներից հրաժարվելու դիմումների հետ կապված իրավիճակին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 17-ին, խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը։
Նա նշել է, թե մանդատից հրաժարվելու դիմումները ներկայացնելուց հետո քաղաքական որոշում էր փոխվել։ 6 անձի ինքն է ասել, որ գնան դիմումները հետ վերցնեն, մյուս 6-ի հետ էլ ԿԸՀ նիստից հետո է զրուցել։
Խմբակցության նիստում ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, թե դիմում է գրել ԱԺ նախագահի անունով, նախագահի անունն էլ ազատ է թողել, քանի որ դեռ չգիտեն, թե ով է ընտրվելու։ Զուրաբյանը պատրաստվում է հենց վաղը ներկայացնել այդ դիմումը և հրաժարվել մանդատից։
Պատգամավոր Վահան Կարապետյանն էլ պատմել է, թե ինքն է հրաժարվել մանդատից՝ հուսահատված լինելով իր ստացած քվեների քանակից։ Իսկ մայիսի 3-ին գնացել է ԿԸՀ՝ դիմումը հետ վերցրել։ Հիմա էլ նա պատրաստ է մանդատից հրաժարվել, իսկ իրեն տեսնում է ցանկացած տեղում, որտեղ իրեն կտեսնի Գագիկ Ծառուկյանը։
«Բոլորն էլ տեղը տեղին կքննարկվի, ճիշտ որոշումները կկայացվեն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Մանդատից հրաժարվելու պատրաստակամություն են հայտնել նաև Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=K_Y76nOZdFc]Kentron TV-ի [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4727 դիտում
17:52 17-05-2017
«ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական նիստում խմբակցության ղեկավար և քարտուղար է ընտրվել
Այս բաժնից
589 դիտում
15:19 30-11-2024
Երևան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը
691 դիտում
14:03 30-11-2024
ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ