3250 դիտում
10:32 10-05-2017
Սա ուղղակի աշխատանք է, որ ինձ վստահել են, դարձել եմ ժողովրդի ընտրյալ. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծաոուկյան» պատգամավորական խմբակցության նորընտիր պատգամավոր Լուիզա Սարգսյանը կարծում է, որ ժամանակն է, որ հասարակական պատկերացումներում ընդդիմությունը չընկալվի որպես քաղաքական հիստերիա: Այս մասին Լուիզա Սարգսյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում' անդրադառնալով Ծառուկյան դաշինքի ընդդիմադիր գործունեությանը:
[b]- Տիկին Սարգսյան, խնդրում եմ ասեք, թե խորհրդարանում ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր աշխատանքը:[/b]
- Ես դասավանդում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնում, բանասիրական գիտությունների թեկնածու եմ: Ինձ թվում է, որ ես պետք է կրթության ոլորտը ներկայացնեմ, որովհետև ես մինչ այսօր և հետայսու շարունակելու եմ աշխատել և դասավանդել, որովհետև իմ մասնագիտությունը դա է: Սա ուղղակի աշխատանք է, որ ինձ վստահել են, դարձել եմ ժողովրդի ընտրյալ: Պարտավոր եմ կատարել իմ աշխատանքն այս 5 տարվա ընթացքում: Ուզում եմ, որ սկիզբը լինի խոստումնալից, ընթացքը լինի արդար, ուղղամիտ, ու ինչ-որ մի պահ էլ կգամ և կկանգնեմ ժողովրդի առաջ, պարզ ճակատով կկանգնեմ»,-գրում է թերթը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
16544 դիտում
09:53 05-04-2017
Չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1222 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»