Կատալոնական թերթերը հաղթանակ են մաղթել «Սելտային»՝ «Ռեալի» հետ խաղում
Կատալոնական Mundo Deportivo и Sport պարբերականները՝ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված «Սելտա»-«Ռեալ» խաղից առաջ լույս են տեսել առաջին էջերում «Սելտային» ոգևորող մաղթանքներով:
Թերթերի առաջին էջում գրած է. «Առաջ, «Սելտա»: Հաղթանակի դեպքում «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում կգլխավորի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ անցնելով «Բարսելոնայից»:
Այժմ թիմերն ունեն 87-ական միավոր, սակայն «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Սելտա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: