Գվարդիոլան կատալոնական անջատողականների շարքում կմասնակցի քաղաքական ընտրություններին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգրկվել է Կատալոնիան Իսպանիայից անկախանալու օգտին հանդես եկող կուսակցության ընտրացուցակում:
Գվարդիոլայի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է Ժողովրդավարական Կոնվերգենցիա (CDC) կուսակցության կողմից, որը հանդես է գալիս Կատալոնիայի անկախության օգտին:
Գվարդիոլան մտադիր չէ դառնալ Բարսելոնայի տարածքային խորհրդարանի անդամ, սակայն պատրաստվում է աջակցել Արթուր Մասի կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է Կատալոնիայի անկախությանը հասնելուն:
Տեղական ընտրությունները Կատալոնիայում կկայանան սեպտեմբերի 27-ին: Գվարդիոլան դրանց կմասնակցի կուսակցական ցուցակներով: