211652_close_icon
views-count2193 դիտում article-date 13:16 17-05-2017

Ջրամատակարարումը Վայքում դարձավ կանոնավոր ու հուսալի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի օր առաջ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում հայտարարվել էր 24-ժամյա ջրամատակարարման դադար: Պատճառը` Վայք քաղաքը սնող 500մմ տրամագծով ջրատարի վրա` Ջերմուկի խճուղու 2-րդ նրբանցքից մինչև «Կամուրջ» թաղամաս հատվածում ստեղծված բարդ կացությունն էր: Իրականացված աշխատանքների ընթացքում ոչ միայն վերացվել են ջրատարի վրա առկա վթարները, այլեւ հայտնաբերվել և խցափակվել են մի շարք ապօրինի միացումներ, որի արդյունքում տնտեսվել է վայրկյանում մոտ 12 լիտր ջրաքանակ: Նաեւ կառուցվել է նոր ջրթող խողովակ եւ տեղադրվել 150 մմ տրամագծով փական: Ընդ որում, ցանկանալով նվազագույնի հասցնել ապառողներին պատճառվող անհարմարությունը, «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Վայք» տեղամասի մասնագետներն աշխատել են նաեւ մթության մեջ: Մի քանի ժամ կրած կենցաղային անհարմարություններ, և Վայքի բնակիչները ստացան ոչ միայն 24-ժամյա, այլ նաև կանոնավոր ու հուսալի ջրամատակարարում: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր