1179 դիտում
17:56 26-10-2015
Մայրաքաղաքի ջրամատակարարումը կայուն է և հուսալի. «Երևան Ջուր» ՓԲԸ
Անցյալ ամիսը ընկերության կյանքում նշանավորվեց մի կարևոր իրադարձությամբ: Կայացավ «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության 9-րդ տարվա (2014թ. հունիսի 1 – 2015թ. մայիսի 31) տեխնիկական, շահագործման, սպասարկման և կառավարման աուդիտի հաշվետվության շնորհանդեսը:
Ըստ տեխնիկական աուդիտորի՝ «Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ»՝ Դանիա, «ԱՎԱԳ Սոլյուշնս»՝ Հայաստան` Վարձակալության պայմանագրի պահանջների առումով «Երևան Ջուր» ընկերությունը 9-րդ պայմանագրային տարում ապահովել է լավ կատարողական արդյունքներ. սահմանված բոլոր նպատակակետերը նվաճված են: Վերջին տարիներին Աուդիտորը պարբերաբար նշում է մասնավորապես ջրամատակարարման տևողության (հատկապես՝ նվազագույն տևողության) աճի մասով զգալի առաջընթացը, ջրի արտադրության և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, ինչպես նաև տեխնիկական կորուստների նվազեցումը: Հաշվետու տարին այս առումով բացառություն չէ: Այսպես, աղբյուրներից ջրառը կրճատվել է 15 մլն մ3-ով, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցվել է 5.4 մլն կՎտժամով: Տեխնիկական կորուստները կրճատվել են մոտ 11 մլն մ3-ով:
Ջրամատակարարման միջին տեւողությունը հասել է 23.3 ժամի՝ սահմանված ցուցանիշը գերազանցելով մոտ 50 րոպեով: Ջրամատակարարման համապատասխանությունը հրապարակված գրաֆիկներին կազմել է 94,2%: «Ընդհանուր առմամբ, 9-րդ պայմանագրային տարում ընկերության կողմից մատուցվող ծառայության մակարդակը եղել է ավելի բարձր, քան երբևէ, և որ Երևանի ջրամատակարարումը եղել է ավելի կայուն և հուսալի, քան նախկինում»,- ասվում է Աուդիտորի եզրակացության մեջ:
Ինչ վերաբերում է կոնկրետ սեպտեմբերին համակարգում իրականացված ծրագրերին, ապա աշնանային արևային եղանակի շնորհիվ աշխատանքներն ընթացել են արագ տեմպերով: Մասնավորապես, հայտնաբերվել և վերացվել են վթարներ Արին-Բերդ-Խարբերդ, Գյումուշ, Կաթնաղբյուր, Գառնի ջրատարների վրա: Գաջեգործների փողոցում և Լիսինյան 14 շենքի հարեւանությամբ տարածքը սնուցող թուջե ջրագծերի վրա հայտնաբերվել և վերացվել են խոշոր վթարներ, ինչը բերել է ջրամատակարարման ցանցի շահագործման բարելավմանը: Պոլիթիլենե ջրագծով է փոխարինվել Նիկոլ Դումանի փողոցում մասնավոր տնատիրությունների և ավտոտնակների տակով անցնող թուջե ջրագիծը, որի վրա առկա էին բազմաթիվ վթարներ:
Սակայն հատկապես կարեւոր է Գառնիի ջրաղբյուրում իրականացվող մեծածավալ ծրագիրը: Մայրաքաղաքին վայրկյանում մոտ 1400 լիտր ջուր մատակարարող Գառնիի ջրաղբյուրի «երիտասարդացումը» մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ ու Նուբարաշեն վարչական շրջանների սպառողներին խոստանում է ավելի կայուն ջրամատակարարում:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում համակարգում կառուցվել է 689 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1508 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 550 ջրագծի վթար, 1750 կոյուղու վթար և 175 վթար` պոմպակայաններում: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 78%-ը, 17-23,5 ժամ՝ 22%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1373 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. սեպտեմբերին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. սեպտեմբերի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/052210200144585698777970.jpg[/img]
[b]«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1629 դիտում
12:47 25-09-2014
«Երևան-Ջուր» ՓԲԸ-ի շնորհիվ «Արզական-Երևան» ջրատարը դարձավ հուսալի
2100 դիտում
12:38 30-12-2014
«Երևան Ջուր» ՓԲԸ-ին շնորհվել է «Կայուն և մատչելի ջրամատակարարման համակարգի տարվա ղեկավարի» մրցանակը. ֆոտոշարք
1513 դիտում
16:07 24-08-2015
Օրվա խնդիրը կայուն ջրամատակարարումն է. Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2015թ. հուլիսին
Այս բաժնից
622 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
931 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան