«Կանյաչնիում» այսօր թեժ է լինելու. ովքե՞ր կկանգնեն «դատաստանի առաջ». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր ԲՀԿ նախկին գրասենյակում՝ հայտնի «Կանյաչնիում» կհավաքվեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորները: Հավաքի օրակարգում լինելու է նախ այն, թե ով է ստանձնելու խմբակցության ղեկավարի և ընդդիմադիր ԱԺ փոխնախագահի պաշտոնները, ինչպես նաև դաշինքի վերնախավը փորձելու է իր հարաբերությունները պարզել այն անհնազանդ 8 պատգամավորների հետ, որոնք չեղարկեցին ԿԸՀ-ում հայտնված իրենց ինքնաբացարկները:
Եվ եթե առաջին մասով ամեն ինչ արդեն պարզ է և վիճարկման ենթակա չէ, ապա երկրորդ մասով՝ իրավիճակը դաշինքում շարունակում է լարված մնալ:
Թե ովքեր վերոնշյալ 8 պատգամավորներից կգնան «Կանյաչնի» և կկանգնեն «դատաստանի» առաջ, դեռևս հայտնի չէ: Սակայն պարզորոշ է, որ հավաքի բացականերն են լինելու այս խորհրդարանի անկախ կամ կիսանակախ պատգամավորները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]