ՌԴ Նյագան քաղաքում հայտնաբերվել է անցյալ տարվա նոյեմբերին կորած 8-ամյա աղջկա դին
ՌԴ Խանտի-Մանսիյսկի շրջանի Նյագան քաղաքում գետից հայտնաբերվել են 8-ամյա աղջկա դին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Աղջիկը կորել էր անցած տարվա նոյեմբերին զբոսանքի ժամանակ: Երեք շաբաթ տևած որոնողական աշխատանքները դադարեցվել էին գետի սառցակալաման պատճառով:
Մի քանի օր առաջ վերսկսված որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակներին հաջողվել է դին գտնել միայն այսօր: